Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և, հիմք ընդունելով Բաբիկ Գուրգենի Չոբանյանի դիմումը:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում Բաբիկ Գուրգենի Չոբանյանին (ծնված 1963 թվականի փետրվարի 11-ին) պատկանող, 2001 թվականի նոյեմբերի 16-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №382314 վկայականով փաստագրված, 08-079-0015-0008 կադաստրային ծածկագրով, 0,148 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Մեծ Մանթաշ 1-ին խճուղի 62 հողամաս հասցեն: