Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին,
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 91-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) <<Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) <<Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում` Մշակույթի տան պատասխանատու <<18.5>> թիվը և բառերը փոխարինել <<19>> թվով և բառերով և փակագծում գրված <<37 աշխատող>> թիվը և բառերը փոխարինել <<38 աշխատող>> թվով և բառերով:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: