Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին» օրենքի 14՝3 հոդվածի 5-րդ, 12-րդ, 14-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներ Մանվել Սրապի Հունանյանի, Ալիսա Ստյոպայի Ավայանի, Անի Մանվելի Հունանյանի և Հունան Մանվելի Հունանյանի հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասին հայտը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչ Մանվել Սրապի Հունանյանին, Ալիսա Ստյոպայի Ավայանին, Անի Մանվելի Հունանյանին և Հունան Մանվելի Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող /Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով N 1359479/ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի վարչական տարածքում գտնվաղ 08-079-0018-0012կադաստրային ծածկագրով համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0.304 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների /գործառնական նշանա-կությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների/՝ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյանին
1) Հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխութան մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմնին և կոմիտեին՝ կցելով այդ փոփոխությունները հաստատելու մասին համապատասխան որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը:
2) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի, հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: