Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Նոռա Զավենի Պետրոսյանի 2024 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 4822 դիմումը
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հառիճ գյուղում Գագիկ Հրաչիկի Մանվելյանին(ծնված 1963 թվականի նոյեմբերի 14-ին), Նոռա Զավենի Պետրոսյանին(ծնված 1965 թվականի հունվարի 01-ին) և Հրաչյա Գագիկի Մանվելյանին(ծնված 1989 թվականի հունիսի 06-ին)պատկանող, 2003 թվականի նոյեմբերի 03-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №1595849 վկայականով փաստագրված, 08-063-0015-0005 կադաստրային ծածկագրով, 0․491 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հառիճ 1-ին փողոց 14/1 հողամաս հասցեն: