Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Ամալ Աթոյանի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 5814 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղում Վաղինակ Հովհաննեսի Աթոյանին(ծնված 1924 թվականի նոյեմբերի 5-ին) և Սիրանուշ Լևոնի Աթոյանին(ծնված 1923 թվականի սեպտեմբերի 05-ին) պատկանող, 2002 թվականի հուլիսի 31-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման № 362581 վկայականով փաստագրված, 08-115-0060-0021 կադաստրային ծածկագրով, 0․128 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փոքր Մանթաշ 11-րդ փողոց 21/3 հողամաս հասցեն: