Այսօր: Չորեքշաբթի, 19 Մարտի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 241
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 մարտի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱՏԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՈՒ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԴԱՆ ՌԱԶՄԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՀՐԵՂԵՆ ՕՆԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՍԱԹԻԿ ՎԱՐԴԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Աշոտ Վարդանի Գրիգորյանի 2024 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 6327դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղում գտնվող 08-105-0048-0004 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,02714 հա, որը փաստացի օգտագործում են Վարդան Ռազմիկի Գրիգորյանը, Հրեղեն Օնիկի Գրիգորյանը, Սաթիկ Վարդանի Գրիգորյանը և Աշոտ Վարդանի Գրիգորյանը : Օրինական 0,02714 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականը(հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 25-ի N5 որոշում), և Վարդան Ռազմիկի Գրիգորյանի, Հրեղեն Օնիկի Գրիգորյանի, Սաթիկ Վարդանի Գրիգորյանի և Աշոտ Վարդանի Գրիգորյանի շենք-շինությունների զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղում Վարդան Ռազմիկի Գրիգորյանին(ծնված 1956 թվականի հունվարի 7-ին), Հրեղեն Օնիկի Գրիգորյանին(ծնված 1956 թվականի հուլիսի 16-ին), Սաթիկ Վարդանի Գրիգորյանին(ծնված 1977 թվականի սեպտեմբերի 10-ին) և Աշոտ Վարդանի Գրիգորյանին(ծնված 1979 թվականի սեպտեմբերի 20-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 25-ի №5 որոշմամբ հատկացված, 0,02714հա մակերեսով, 08-105-0048-0004 կադաստրային ծածկագրով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարատակ 3-րդ փողոց 18/1 շինություն հասցեն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղի 3-րդ փողոց 18/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդան Ռազմիկի Գրիգորյանի, Հրեղեն Օնիկի Գրիգորյանի, Սաթիկ Վարդանի Գրիգորյանի և Աշոտ Վարդանի Գրիգորյանի հողօգտագործման իրավունքը՝ շենք-շինությունների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,02714 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,02714 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող մինչև 2001 թվականը կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 3.Հողամասում առկա են 2001 թվականից հետո ինքնակամ կառուցված շենք-շինություններ: 4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Ռազմիկի Գրիգորյանին, Հրեղեն Օնիկի Գրիգորյանին, Սաթիկ Վարդանի Գրիգորյանին և Աշոտ Վարդանի Գրիգորյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արկադի Գրիգորյան   ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner