Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի-ի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում բացել արտաբյուջետային հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով (եվրո), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրում «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման (LEAD)» ծրագրի շրջանակներում իրականացվող ««Կարմիր գիծ» համայնքային կենտրոնի հիմնում Նոր Կյանք բնակավայրում» ծրագրի շրջանակներում դրամաշնորհ տրամադրելու համար:
2. Դիմել Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմնին՝ համաձայնություն տալու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքին արտաբյուջետային հաշիվ բացելու համար: |