Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և ,,Տեղական տուրքերի և վճարների մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների վարձավճարների զեղչեր կիրառել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաներին.
1) 100 % զեղչերից օգտվելու իրավունք ունեն`
ա. երկկողմանի ծնողազուրկ երեխաները
բ. արցախյան պատերազմում զոհված անձանց երեխաները
գ. I կարգի հաշմանդամության խումբ ունեցող ծնողների երեխաները
2) 50 % զեղչերից օգտվելու իրավունք ունեն`
ա. միակողմանի ծնողազուրկ երեխաները
2. Զեղչերի կիրառման պատասխանատվությունը դնել տվյալ հիմնարկի տնօրենի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: |