Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 օգոստոսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԳՈՐԿՈՒ ՓՈՂՈՑ 4/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԻԳՐԱՆ ՀԵՆՐԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Տիգրան Հենրիկի Վարդանյանի (ծնված 1982 թվականի նոյեմբերի 25-ին) 2025 թվականի օգոստոսի 01-ի N 4209 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գորկու փողոցի թիվ 4 հասցեում, 08-002-0025-0031 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,05200 հա մակերես, որից 0,02200 հա մակերեսով հողամասը Տիգրան Հենրիկի Վարդանյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից օգտագործվող 0,03000 հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 2018 թվականի հունիսի 14-ի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցամատյան թիվ 1611/ և Տիգրան Հենրիկի Վարդանյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով և 18-րդ կետի դ)ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով և կադաստրի կոմիտեի 2023 թվականի դեկտեմբերի 01-ի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2023JWBZZG ծածկագրով տեղեկանքը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գորկու փողոց թիվ 4 բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Գորկու փողոց 4/1 բնակելի տուն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Գորկու փողոց 4/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Տիգրան Հենրիկի Վարդանյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,02200 հա մակերեսով հողամասին կից 0,03000 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,05200 հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Տիգրան Հենրիկի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 08-002-0025-0031 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 92,4քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 5,9քմ արտաքին մակերեսով շվաքարանը ճանաչել օրինական: 4.Ընդունել ի գիտություն, որ 1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 5.Սահմանել, որ սեփականատերը 1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 193553(հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր հիսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը: 2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը: 6.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 7.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 8.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տիգրան Հենրիկի Վարդանյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ՌԵՀԱՆՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner