Այսօր: Կիրակի, 29 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 դեկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԼՎԱՐԴ ՓԱՅԼԱԿԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 13-րդկետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով 2023 թվականի հունիսի 9-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, 2023 թվականի դեկտեմբերի 31-ի հաշվառման(չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր՝ 2023RQBQTW) և Ալվարդ Փայլակի Սուքիասյանի 2024 թվականի հունիսի 5-ի թիվ 3023 դիմումը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Թումանյան փողոց 56 բնակելի տուն հասցեում գտնվող, Ալվարդ Փայլակի Սուքիասյանին(ծնված՝ 1938 թվականի սեպտեմբերի 21-ին) սեփականության իրավունքով պատկանող, 2023 թվականի հունիսի 9-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով փաստագրված, 08-002-0054-0014 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 37,16 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 23,96 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 7,79 քմ արտաքին մակերեսով շվաքարանը և 0,87 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական: 2.Ընդունել ի գիտություն, որ 1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք 3.Սահմանել, որ սեփականատերը 1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 137397(հարյուր երեսունյոթ հազար երեք հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը: 2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը: 4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալվարդ Փայլակի Սուքիասյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արկադի Գրիգորյան   ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝2715ef6b-f045-41ba-9ce7-d770abb048fc



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner