Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 11-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԻՐԱԿ 9,ՇԻՐԱԿ 10 ԵՎ ՇԻՐԱԿ 11 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ  մասով, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 04072023 թ.    թիվ 2-2, 2-3 և 2-4 դրական եզրակացությունները ու համայնքի ղեկավարի առաջարկը  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Շիրակ 9, Շիրակ 10 և Շիրակ 11 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Արթիկ համայնքի գլխավոր հատակագծերի նախագծերը (գոտևորման նախագծերը) համաձայն հավելվածների։
  2. Գլխավոր հատակագծով սահմանված՝ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությունները համարել փոփոխված <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության 14 հոդվածի 5-րդ մասի դրույթի պահանջի ապահովման պայմանով և հավելվածի <<Հողերի օգտագործման սխեման (հողաամսերի կատեգորիայի տրանսֆորմացիան)>> գծագրին (Այսուհետ՝ Գծագիր) և նրանում սահմանված կառուցապատման փուլերի համապատասխան։
  3. Ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումներն՝ ըստ սահմանված հերթականության և <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերին համապատասխան՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner