Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 91-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Թիվ 91-Ա որոշման հավելվածում <<Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակի 9-րդ կետում <<հավաքարար 1 դրույք>> թիվը և բառերը փոխարինել <<հավաքարար 16,25 դրույք>> թվով և բառերով:
2) Թիվ 91-Ա որոշման հավելվածում <<Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ավելացնել նոր տող 11-րդ կետ՝ <<ջրագծի բանվոր 12.25 դրույք>> թվով և բառերով, և փակագծում նշված <<15 աշխատող>> թիվը և բառը փոխարինել <<52 աշխատող>> թվով և բառով:
3) Թիվ 91-Ա որոշման հավելվածի <<Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ավելացնել նոր տող 18-րդ կետ՝ <<Մշակույթի տան պատասխանատու 18,5 դրույք>> և փակագծերում նշված <<19 աշխատող>> թիվը և բառը փոխարինել <<37 աշխատող>> թվով և բառով:
4) Թիվ 91-Ա որոշման հավելվածի <<Արթիկի գրադարան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակի 4-րդ կետում՝ <<գրադարանավար 9 դրույք>> թիվը և բառերը փոխարինել <<գրադարանավար 22,5 դրույք>> թվով և բառերով և փակագծում նշված <<17 աշխատող>> թիվը և բառը փոխարինել <<31 աշխատող>> թվով և բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: