Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Կարինե Շիրակի Մովսիսյանի 2024 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 6846 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղում Կամո Սաշայի Մկրտչյանին(ծնված 1979 թվականի սեպտեմբերի 20-ին) և Կարինե Շիրակի Մովսիսյանին(ծնված 1966 թվականի ապրիլի 11-ին) պատկանող, 2003 թվականի օգոստոսի 15-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №1350903 վկայականով փաստագրված, 0,105հա մակերեսով, 08-105-0045-0008 կադաստրային ծածկագրով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարատակ 3-րդ փողոց 3-րդ նրբանցք 10/1 հողամաս հասցեն: