Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Վարդգես Ռաֆիկի Հովհաննիսյանի 2024թվականի հոկտեմբերի 29-ի N 5948 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արևշատ գյուղում Ռաֆիկ Վարդի Հովհաննիսյանին (ծնված 1936 թվականին), Եղսան Սուքիասի Մինասյանին (ծնված 1940 թվականի ապրիլի 20-ին) և Վարդգես Ռաֆիկի Հովհաննիսյանին (ծնված 1976 թվականի հոկտեմբերի 16-ին) հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 10-ի N 01 որոշմամբ հատկացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արևշատ գյուղում գտնվող 08-021-0028-0011 կադաստրային ծածկագրով, 0,26209հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Արևշատ 5-րդ փողոց, 1-ին նրբանցք, 10 խորդանոց հասցեն: