Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 13-րդ կետի բ) ենթակետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով 2024 թվականի մարտի 22-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №22032024-08-0057 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, աճուրդային եղանակով օտարել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկի համայնք Սարատակ գյուղում գտնվող, 08-105-0206-0006 կադաստրային ծածկագրով, 0,0088հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
2.Օտարման մեկնարկային գին հաստատել 1քմ-ի համար 500 (հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր՝ 44,000 (քառասունչորս հազար Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |