Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Վարդգես Ռաֆիկի Հովհաննիսյանի 2024 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 6964 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արևշատ գյուղում Ռաֆիկ Վարդի Հովհաննիսյանին (ծնված 1936 թվականին), Եղսան Սուքիասի Մինասյանին (ծնված 1940 թվականի ապրիլի 20-ին), և Վարդգես Ռաֆիկի Հովհաննիսյանին (ծնված 1976 թվականի հոկտեմբերի 16-ին)պատկանող, 2003 թվականի ապրիլի 04-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №1366510 վկայականով փաստագրված, 08-021-0010-0007 կադաստրային ծածկագրով, 0․086 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Արևշատ 5-րդ փողոց, 2-րդ փակուղի 1/2 հողամաս հասցեն: