Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների MERCEDEZ-BENZ EQE 500 4MATIC մակնիշի 99 EQ 099 հաշվառման համարանիշերով փոխադրամիջոցը սեփականության իրավունքով պատկանում է Մացակ Սպարտակի Բաղեյանին: Մացակ Սպարտակի Բաղեյանի կողմից պատշաճ չի կատարվել նշված փոխադրամիջոցի համար օրենքով սահմանված հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում գոյացել էր անշարժ գույքի հարկի գծով պարտք 289938 (երկու հարյուր ութսունինը հազար ինը հարյուր երեսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ հաշվարկված տույժերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2025 թվականի փետրվարի 19-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Մացակ Սպարտակի Բաղեյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Մացակ Սպարտակի Բաղեյանի բացակայությամբ: Միաժամանակ մինչև օրենքով սահմանված կարգով վարչական վարույթի լսումնների անցկացումը Մացակ Սպարտակի Բաղեյանի կողմից վճարվել է փոխադրամիջոցի հարկի գծով գոյացած պարտքն` ամբողջությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1. Մացակ Սպարտակի Բաղեյանի նկատմամբ MERCEDEZ-BENZ EQE 500 4MATIC մակնիշի 99 EQ 099 հաշվառման համարանիշերով փոխադրամիջոցի հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքի գանձման նպատակով հարուցված վարչական վարույթը կարճել: 2. Որոշման օրինակը ուղարկել Մացակ Սպարտակի Բաղեյանին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: 4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2ամսյա ժամկետում: