Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 21-ի N 157-Ն որոշման հավելված 1-ով և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արման Մարզեցյանի 2024 թվականի մարտի 12-ի N 1430 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Արման Մարզեցյանին 2024 թվականի երրորդ եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեղրաշեն գյուղի 6-րդ փողոց 15 հասցեում գտնվող խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Արման Մարզեցյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: