Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի,43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան, Հոռոմ, Հովտաշեն, Հոռոմ, Մեղրաշեն, Նոր Կյանք, Փանիկ, Հոռոմ, Վարդաքար բնակավայրերի միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-11 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտեվորման նախագիծը հաստատելու մասին» №54-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի վարչական տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող (կադաստրային ծածկագիր՝ 08-067-0053-0053-ից) 0,18467հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել և այն ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում (կցվում է հողամասի հատակագիծը): 2.Ընդունել ի գիտություն,որ վերոնշյալ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվում է այն օտարելու նպատակով: 3.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա : 4.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |