<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 45-րդ և 45.1 կետերով, հիմք ընդունելով Լավուրիկ Ջանիբեկի Նազարյանի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 5842 դիմումը:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում Լավուրիկ Ջանիբեկի Նազարյանին(ծնված՝ 1948 թվականի մարտի 22-ին) պատկանող 2010 թվականի մարտի 15-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 2309336 վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ Աբովյան փողոց 7 շենք թիվ 8 բնակարան հասցեում գտնվող բնակարանին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ Աբովյան փողոց 7 շենք 30 բնակարան հասցեն: