Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արմեն Ռաֆիկի Համբարձումյանի (ծնված 1962 թվականի օգոստոսի 11-ին) 2025 թվականի ապրիլի 01-ի թիվ 1837 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղի 3-րդ փողոց 1-ին նրբանցք 6 բնակելի տուն հասցեում գտնվող, 08-083-0025-0006 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մարտի 09-ի №1 որոշմամբ հատկացված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․10456 հա, որը օգտագործում է Արմեն Ռաֆիկի Համբարձումյանը : Օրինական 0․10456 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մարտի 09-ի №1 որոշում), Արմեն Ռաֆիկի Համբարձումյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեղրաշեն գյուղի 3-րդ փողոց 1-ին նրբանցք 6 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արմեն Ռաֆիկի Համբարձումյանի ( ծնված՝ 1962 թվականի օգոստոսի 11-ին ) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․10456 հա. մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ու դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
2. Հողամասում առկա է միչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված անավարտ շինություն:
3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: