Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ քաղաքացի Դավիթ Սիմիկի Նիկոյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող 08-014-0008-0007 կադաստրային ծածկագրով, 0,32885 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական՝ N 29122023-08-0039/ գյուղատնտեսական արտադրական նշանակության ջերմոցային տնտեսություն կառուցելու համար, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի վարչական սահմաններում, Անուշավան գյուղում գտնվող, քաղաքացի Դավիթ Սիմիկի Նիկոյանին սեփականության իրավունքով պատկանող 08-014-0008-0007 կադաստրային ծածկագրով, 0,32885 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական՝ N 29122023-08-0039/ գյուղատնտեսական արտադրական նշանակության ջերմոցային տնտեսություն կառուցելու համար հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակություն, այդ հողամասում քաղաքացու կողմից գյուղատնտեսական արտադրական նշանակության ջերմոցային տնտեսություն կառուցելու համար ։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանին.
1) Պարտավորեցնել կաուցապատողին` կառուցապատման գործառույթներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
2) Հողամասի նպատակային նշանկության սույն որոշմամբ կատարված փոփոխությունը արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և համայքի 2024 թվականի հողային հաշվեկշիռներում:
3. Սույն որոշմամբ նախատեսված հողամասի նպատակային նշանակության փոփոխությամբ պայմանավորված անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման։ |