Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 21-ի N 157-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Աստղիկ Եգանյանի 2024 թվականի նոյեմբերի 26-ի N 6590 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Աստղիկ Եգանյանին 2024 թվականի չորրորդ եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց 19 ա հասցեում գտնվող խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Աստղիկ Եգանյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: