Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի 2024 թվականի բյուջեի Հանգստի և սպորտի ծառայություններ բաժնի ,,Այլ ընթացիկ դրամաշնորհներ’’ (4639) հոդվածում նախատեսված գումարից՝ 700000 /յոթ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, հատկացնել «Արագած հովիտ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանը, որպես «Արագած հովիտ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և «Ավստրիական զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ֆինանսավորվող Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում իրականացվելիք «7 քար» բակային խաղերի փառատոնի համաֆինանսավորման գումար:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |