Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 28-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկիհամայնքապետարանի աշխատակազմի 2023 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>>թիվ 226-Ա որոշումը:
2. Հաստատել 2024 թվականի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի։
3. Հաստատել 2024 թվականի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատողների համար նվազագույն ամսական աշխատավարձ սահմանել 104000 (մեկ հարյուր չորս հազար) դրամ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: |