Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Շարուր Արտավազդի Մկրտչյանի 2025 թվականի հուլիսի 04-ի N 3064 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղում Շարուր Արտավազդի Մկրտչյանին (ծնված 1953 թվականի հունվարի 30-ին), Ռուզաննա Ավետիքի Դարբինյանին (ծնված 1956 թվականի դեկտեմբերի 17-ին), Նելլի Շարուրի Մկրտչյանին (ծնված 1980 թվականի օգոստոսի 16-ին) և Արկադի Շարուրի Մկրտչյանին (ծնված 1983 թվականի սեպտեմբերի 18-ին) 1991 թվականի մայիսի 05-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 1 որոշմամբ հատկացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Պեմզաշեն գյուղում գտնվող 08-093-0025-0032 կադաստրային ծածկագրով 0,10931հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Պեմզաշեն, 6-րդ փողոց, 8/1 հողամաս հասցեն: