Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997թվականի մարտի 14-ի թիվ 51-Ա որոշման հավելված 7-ով Լեռնակերտի նախադպրոցական հիմնարկի շենքը ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող սեփականության գույքի ցանկում և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ բնակավայրի 0,19614 հեկտար մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտի նախադպրոցական ուսումնական հիմնարկին հատկացնելու վերաբերյալ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից։ |