Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 58-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2023 թվականի N 58-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի    1-ին   և6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի   1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝ 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի  «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 235-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային  և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Եկամտային մաս

1)«Այլ դոտացիաներ» 1254 տողում գրված «349691600 երեք հարյուր քառասունինը միլիոն վեց հարյուր իննսունմեկ հազար վեց հարյուր» թիվը և բառերը փոխարինել «349903900 երեք հարյուր քառասունինը միլիոն ինը հարյուր երեք հազար ինը հարյուր» թվով և բառերով:

 2. Ծախսային մաս

1)Գյուղատնտեսություն բաժնի 04.2.1 դասակարգմամբ «Այլ նպաստներ բյուջեից» (4729) հոդվածում գրված «339506400 երեք հարյուր երեսունինը միլիոն հինգ հարյուր վեց հազար չորս հարյուր»թիվը և բառերը փոխարինել «339718700 երեք հարյուր երեսունինը միլիոն յոթ հարյուր տասնութ հազար յոթ հարյուր» թվով և բառերով:/Արթիկ համայնքում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի մասնակիցներին փոխհատուցում/: 

2) Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի 06.6.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված «96559000 իննսունվեց միլիոն հինգ հարյուր հիսունինը հազար»թիվը և բառերը փոխարինել «97559000 իննսունյոթ միլիոն հինգ հարյուր հիսունինը հազար» թվով և բառերով: /Բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ փորձաքննություն - 1000000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ/:

3) Նախադպրոցական կրթություն բաժնի 09.1.1 դասակարգմամբ «Այլ կապիտալ դրամաշնորհներ» (4657) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «10800000 տաս միլիոն ութ հարյուր հազար» թվով և բառերով:/ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից Արթիկ համայնքի ՆորԿյանք բնակավայրում մանկապարտեզի շենքի կառուցման ծրագրի շրջանակներում համայնքի կողմից համաֆինանսավորում/:

4) Կրթություն (այլ դասերին չպատկանող) բաժնի 09.8.1 դասակարգմամբ «Նվիրատվություններայլշահույթչհետապնդողկազմակերպություններին» (4819) հոդվածումգրված «7480000 յոթ միլիոն չորս հարյուր ութսուն հազար» թիվը և բառերը փոխարինել «7580000 յոթ միլիոն հինգ հարյուր  ութսուն հազար» թվով և բառերով: /«Արևշատի Մետաքսեի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության նախակրթարանի համար գրասենյակային նյութերի գնում -100000/մեկ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ/:

5) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածումգրված «140997800 մեկ հարյուր քառասուն միլիոն ինը հարյուր իննսունյոթ հազար ութ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «129097800 մեկ հարյուր քսանինը միլիոն իննսունյոթ հազար ութ հարյուր» թվով և բառերով: 

6) Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից «1000000 մեկ միլիոն» Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել համայնքի ֆոնդային բյուջե:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner