Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



14 մարտի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՌՈՄ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՅՈՎԱ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՍԵՐՈԲՅԱՆԻ, ԿԱՐԻՆԵ ՀՐԱՉԻ ԳԱԼՈՅԱՆԻ, ԱՆՆԱ ԼՅՈՎԱՅԻ ՍԵՐՈԲՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ԼՅՈՎԱՅԻ ՍԵՐՈԲՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի, Արթիկ համայնքի, Հոռոմ գյուղի բնակիչ Լյովա Անուշավանի Սերոբյանի 2025 թվականի մարտի 5-ի թիվ 1309 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ գյուղ Հոռոմ 12-րդ փողոց 13 հասցեում գտնվող 08-067-0053-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,19683հա, որը Լյովա Անուշավանի Սերոբյանին, Կարինե Հրաչի Գալոյանին, Աննա Լյովայի Սերոբյանին և Սամվել Լյովայի Սերոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք՝1991թվականի մայիսի 15-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N1 որոշում) և Լյովա Անուշավանի Սերոբյանի, Կարինե Հրաչի Գալոյանի, Աննա Լյովայի Սերոբյանի և Սամվել Լյովայի Սերոբյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի ա) ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում գտնվող,08-067-0053-0001 կադաստրային ծածկագրով, 0,19683հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 12-րդ փողոց 13 բնակելի տուն հասցեն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ 12-րդ փողոց 13 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լյովա Անուշավանի Սերոբյանի(ծնված 1961 թվականի հոկտեմբերի 24-ին), Կարինե Հրաչի Գալոյանի(ծնված 1966 թվականի նոյեմբերի 14-ին), Աննա Լյովայի Սերոբյանի(ծնված 1986 թվականի նոյեմբերի 22-ին) և Սամվել Լյովայի Սերոբյանի (ծնված 1988 թվականի դեկտեմբերի 18-ին) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,19683հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,19683հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 3․ Հողամասում առկա է 2001 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններ: 4. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 5. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լյովա Անուշավանի Սերոբյանին, Կարինե Հրաչի Գալոյանին, Աննա Լյովայի Սերոբյանին և Սամվել Լյովայի Սերոբյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արկադի Գրիգորյան   ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝3cfef392-b74f-46ec-80f5-14a44ff414cd



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner