Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2024 թվականի դեկտեմբերի 09-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակ) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-09122024-08-0080 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2022 թվականի մարտի 09-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց 17/1 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Նազիկ Մնացականի Երիցյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» N 180 որոշման մեջ «Անկախության փողոց 17/1» հասցեի փոխարեն գրել «Գ․Նժդեհի փողոց, 1-ին փակուղի, 2 բնակելի տուն» հասցեն:
2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: