Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով, ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱրթիկհամայնքիավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, Լուսակերտ գյուղում գտնվող 08-048-0109-0001, 08-048-0105-0001, 08-048-0105-0001, 08-048-0101-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության պայմանագիրը Գրիգոր Որոշի Աղեկյանի կողմից շարունակելու մասին» թիվ 124-Ա որոշումը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից։