Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> 2002 թվականի փետերվարի 2-ի N88 որոշումով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի ապրիլի 17-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-17042025-08-0236 որոշումը և Քրիստինե Լյովայի Տաշչյանի 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 2157 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 19/16 հասցեում գտնվող, Քրիստինե Լյովայի Տաշչյանին պատկանող, 2022 թվականի օգոստոսի 5-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №05082022-08-0039 վկայականով փաստագրված, 08-002-0043-0035 կադաստրային ծածկագրով, 0,387195հա մակերեսով հողամասում կառուցված, 08-002-0043-0035-004 կադաստրային ծածկագրով շինության (մակերեսը՝ 638,8քմ) նշանակությունը (օգտագործման նպատակը) արտադրական նշանակությունից փոփոխել հասարակական՝ որպես բազմաֆունկցիոնալ կենտրոն օգտագործելու նպատակով: 2.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: