Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21 րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 6-րդ մասով, և հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2022 թվականի հուլիսի 8-ի N 08072022-08-0042 վկայականը և <<Պրես Ստենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, նույն պայմաններով, 5 (հինգ) տարի ժամկետով երկարաձգել <<Պրես Ստենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի միջև կնքված 2022 թվականի դեկտեմբերի 12-ի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը/գրանցամատյան թիվ 8894/(անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Գորկու փողոց 9/3 հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 08-002-0040-0222,հողամասի մակերեսը՝ 0.00065հեկտար, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման)՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակչությանը մամուլի միջոցներով ապահովելու և սպասարկելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |