Հանրային քննարկումը սկսվեց ժամը 12:00-ին:
Ներկա էին՝ Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանը, <<ՋՈՒՆԱ>> ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Կարապետյանը, ՇՄԱՓ ՊՈԱԿ-ի մասնագետ Արմինե Վարդանյանը, Արթիկի համայնքապետարանի համապատսախան բաժինների աշխատակիցներ, համայնքի բնակիչներ: Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանը: Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը. «Ջունա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Արթիկի տուֆերի հանքավայրի «Ջունա» տեղամասում նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցման և քննարկումների 2-րդ փուլը: Նա մանրամասնեց, որ Արթիկի տուֆերի հանքավայրի Ջունա տեղամասը վարչատնտեսական առումով մտնում է ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի մեջ: Ջունա տեղամասը գտնվում է 1755-1765մ բարձրությունների վրա և զբաղեցնում է մոտ 3.9 հա մակերես: Հայցվող տարածքը գտնվում է Արթիկ քաղաքի մոտակա շինություններից 1.1կմ, Պեմզաշեն գյուղի մոտակա շինություններից՝ 1.8կմ, Տուֆաշեն գյուղի մոտակա շինություններից՝ 1.47 կմ հեռավորությունների վրա, Արթիկջուր գետից՝ 1.4կմ հեռավորության վրա: Մոտակա երկաթուղային կայարանը Պեմզաշենն է, որի հեռավորությունը Երևանից կազմում է 170 կմ: Նիստը վարողն ասաց, որ նախնական գնահատման հայտի շուրջ հարցեր, դիտողություններ և առաջարկներ կարող են ներկաները հնչեցնել ընկերության փորձագետին և ՇՄԱՓ ՊՈԱԿ-ի մասնագետին:
Ելույթ ունեցան
1. ՇՄԱՓ ՊՈԱԿ-ի մասնագետ Ա. Վարդանյանը ներկայացրեց գործընթացի իրավական հիմքերը, մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված գործունեությունը <<Գ>> կատեգորիայի գործունեություն է, առաջին հանրային քննարկման արդյունքում համայնքը տվել է իր նախնական համաձայնությունը, հանրային 2-րդ քննարկումով գործընթացը կավարտվի: Փորձաքննության ընթացքում հայտը ներկայացվել է տարբեր գերատեսչություններ, տարբեր ստորաբաժանումներ, եղել են տարբեր առաջարկություններ և դիտողություններ, ՊՈԱԿ-ի կողմից հայտը ուղարկվել է լրամշակման, հայտը երկու անգամ լրամշակվել է, հայցվող տարածքներում նախատեսվում է իրականացնել ուսումնասիրություններ:
2. <<Ջունա>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանն ասաց, որ տարածքը գտնվում է բնակելի հատվածից 1,5 կմ հեռավորության վրա, որպես այդպիսին սանիտարական գոտին պահպանված է:
Հարցեր տվեցին.
1. ՇՄԱՓ ՊՈԱԿ-ի մասնագետ Ա. Վարդանյանը հարցրեց՝ որքան է հեռավորությունը ճանապարհից: Գ. Հակոբյանը պատասխանեց՝ գրեթե 200 մետր, ճանապարհները գրունտային են և հիմնական ճանապարհների հետ չեն հատվում, գյուղամիջյան ճանապարհից՝ 600 մ հեռավորության վրա է գտնվում հայցվող տարածքը:
2. Ա. Վարդանյանը հարցրեց՝ կա արդյող հողաբուսաշերտ: Գ. Հակոբյանը պատասխանեց, որ տարածքը գրեթե զուրկ է հողաբուսաշերտից:
3. Ա. Հարությունյանը հարցրեց, թե մոտավորապես ինչ պաշարների մասին է խոսքը: Գ. Հակոբյանը պատասխանեց, որ պաշարների մասին այս փուլում չեն կարող խոսել: Տարածքում դեռ հորատումներ պետք է լինի, լաբորատոր քննության պիտի ենթարկվի նմուշները, չափագրումներ կատարվեն: Գ Հակոբյանն ասաց, որ քանի որ տարածքները զուրկ են բուսածածկից, կարելի է ենթադրել, որ դրանք տուֆի պաշարներ պարունակող տարածքներ են, •ÛáõÕ³ïÝï»ëáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ³Ýû•ﳕáñÍ»ÉÇ, 3.92 ѳ բáõë³½áõñÏ ï³ñ³Íù է, áñï»Õ բ³ó³Ï³ÛáõÙ »Ý •»ïݳçñ»ñÁ, ³ãùÇ ¿ ÁÝÏÝáõÙ ³Õù³ï բáõë³Ï³Ý ͳÍÏáõÛÃÇ áõ ϻݹ³Ý³Ï³Ý ³ß˳ñÑÇ Ý»ñϳ۳óáõóÇãÝ»ñÇ բացակայությունից:
4. Ա. Վարդանյանը հարցրեց՝ մոտակա ջրային ռեսուրսն Արթիկջուրն է, այլ ջրային ռեսուրսների առկայության մասին կարելի է արդյոք խոսել: Գ. Հակովյանն ասաց, որ Արթիկջրից բացի այլ ջրային ռեսուրսներ մոտակայքում չկան, տարածքն էլ բարձրադիր է և ջրային ռեսուրսներին չի վնասի: Ա. Վարդանյանը ներկայացրեց, որ նախնական գնահատման հայտում ներկայացված են բոլոր այն գործողությունները, որոնք պետք է մեղմեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գործողությունները: Ուսումնասիրությունները տևելու են 2-3 տարի:
Նիստը վարող Ա. Հարությունյանը հարցրեց, թե քանի աշխատատեղ է ստեղծվելու ընկերության կողմից: Հ. Կարապետյանն ասաց, որ արդյունահանման փուլում մոտավորապես 15-22 աշխատատեղ է նախատեսվում ստեղծել: ՇՄԱՓ ՊՈԱԿ-ի մասնագետ Ա. Վարդանյանն ասաց, որ հանրային իրազեկումը կազմակերպվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, դեռևս հունիսի 23-ին իրազեկումը տեղադրված է եղել համապատասխան հարթակներում, հանրային քննարկման այս փուլից հետո դեռևս 12 օրվա ընթացքում հանրությունն իրավունք ունի իր դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել ՇՄ նախարարության փորձաքննական կենտրոն, որպեսզի փորձաքննական գործընթացը հասցվի ավարտին: Նա ներկաներին հարցրեց, արդյոք հանրային քննարկման ընթացքում առաջացել են հարցեր, դիտողություններ ու առաջարկություններ, ապա շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար:
Քանի որ այլ հարցեր չհնչեցին, նիստը վարող Ա. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և փակեց նիստը:
Հանրային քննարկումն ավարտվեց 12:15-ին: