Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022թվականի հունվարի 24-ի N 3-Ն և 2022թվականի փետրվարի 08-ի թիվ 22-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու մասին>> թիվ 180-Ն որոշումը։
2․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը և չափորոշիչները՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |