Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Ազատ Արամայիսի Չարչյանի (ծնված 1953թվականի ապրիլի 08-ին) 2024թվականի հունիսի 21-ի N 3296 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոց 49 հասցեում 08-002-0148-0031 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,06074հա մակերես, որից 0,0600հա մակերեսով հողամասը Ազատ Արամյանի ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված հողամասն է: Սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից օգտագործվող 0,00074հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /1989թվականի ապրիլի 14-ի տեխնիկական անձնագիր/ և Ազատ Արամայիսի Չարչյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոց 49 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Թ․Տոնականան փողոց 35/3 բնակելի տուն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Թ․Տոնականան փողոց 35/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ազատ Արամայիսի Չարչյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,0600հա մակերեսով հողամասին կից 0,00074հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,06074հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազատ Արամայիսի Չարչյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: