Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Մարինե Սահակյանը, իր դիմումով ընդունել է ինքնակամ կառուցված բնակելի տան և բնակելի օժանդակ շինությունների և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը համարված /բնակավայր` Սարալանջ/ 124.6 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը և 153.54 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ շինությունները (հետագայում՝ շինություն)և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-102-0012-0020 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 0.0998հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ մարզ Շիրակ, Արթիկ համայնք, գյուղ Սարալանջ, 1-ին փողոց, թիվ 30 բնակելի տուն, վկայական` N 11052022-08-0032),ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով 838 240 (ութ հարյուրերեսունութ հազար երկու հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամվաճառքի գնով օտարել կառուցապատողին, քաղաքացի` Մարինե Սահակյանին (բնակության հասցե` մարզ Շիրակ, գյուղ Սարալանջ, 1-ին փողոց, թիվ 30 բնակելի տուն)։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյանին.
1) Որոշման 1-ին կետում նշվածվաճառքի ընդհանուր գնինհավելելտվյալ գույքային միավորինկատմամբմինչևօտարումըհամայնքիանվամբգույքայինիրավունքներիպետականգրանցմանհամարիրականացվածվճարները` վճարմանանդորրագրերիհիմանվրա:
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: