Այսօր: Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 231
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 167-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հոկտեմբերի 2025 թվականի N 167-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ <<ՊԵՄԶԱՇԵՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի թիվ 41-Ն հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետով, <<Նախադպրոցական կրթությանմասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 26-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետի <<ա>> պարբերությամբև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ հայանքի ավագանու 2023 թվականի մայիսի 18-ի թիվ 64-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Պեմզաշենի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում բացել մասնաճյուղ, որը կգործի Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Հայկասար գյուղ 1-ին փողոց շենք 18 հասցեում: 2. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքիՀայկասար գյուղում իրականացվող նախադպրոցական այլընտրանքային ծառայությունը /հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Հայկասար գյուղ 1-ին փողոց շենք 18 հասցե/ որպես Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Պեմզաշենի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանՀայկասարի մասնաճյուղ: 3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Պեմզաշենի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության Հայկասարի մասնաճյուղում իրականացնել 3-6 (տարատարիք խումբ) տարեկան երեխաների կրթությունը՝ համաձայն նախադպրոցական կրթության այլ ընտրանքային ծախսարդյունավետ մոդելի/տարբերակ 5/: 4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Պեմզաշենի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության Հայկասարի մասնաճյուղում նախադպրոցական ծառայությունների տևողությունը սահմանել կարճօրյա՝ 3,5 ժամ (9:30-ից 13:00-ն), առանց ցերեկային քնի ապահովման և սննդի կազմակերպման: 5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(15.99 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner