Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 225-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈՒՖԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 3,40263 ՀԵԿՏԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով 2023 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման N ՇԱԹ-29/717 թույլտվությունը և   N Լ-717 լեռնհատկացման ակտը և հաշվի առնելով «ՀԱՍԱ ԱՆԴՐԱՆԻԿ» սահմանափակ պատասխանատվության ընկերության գործադիր տնօրենի 2024 թվականի հոկտեմբերի 14-ի N5593 դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

1ՀամաձայնությունտալՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱրթիկհամայնքիՏուֆաշենբնակավայրիհողերիօգտագործմանժամանակավորսխեմաներումհողամասերինպատակայիննշանակությունները փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, որով նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տուֆի հանքավայրի հարավային տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանում իրականացնելու համար նախատեսված Հայաստանի Հանրապետութան Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող (բնակավայր՝ Տուֆաշեն), 2024 թվականի հունիսի 18-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N18062024-08-0030 վկայականով փաստագրված, 3,40263 հեկտար ընդհանուր մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը, որից վարելահող՝ 0,55451 հեկտար, արոտ՝ 2,84812 հեկտար(կադաստրային ծածկագիր` 08-111-0104-0103), փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա,ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակություն՝օրենքով սահմանված կարգով օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած «ՀԱՍԱ ԱՆԴՐԱՆԻԿ» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից այդ հողամասում տուֆ քարի արդյունահանում իրականացնելու, հողամասը վարձակալելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակություններին համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյանին. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի  29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆաշեն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner