Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2023 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԴԵՐԵՆԻԿ ՍԱՄՍՈՆԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ, ԱՂՈՒՆԻԿ ԱՐՏԱՎԱԶԴԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՊՐԱՔՍՅԱ ԴԵՐԵՆԻԿԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՄՍՈՆ ԴԵՐԵՆԻԿԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՆ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի   35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005   29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի  28-րդ, 29-րդ կետի 2-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական  օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման  8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 13-րդ կետի  ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով Դերենիկ Սամսոնի Ավագյանի2023 թվականի հուլիսի 4-ի թիվ 4300 դիմումը 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սպանդարյան  գյուղում   Դերենիկ Սամսոնի Ավագյանին(ծնված՝ 1958 թվականի հունիսի 18-ին), Աղունիկ Արտավազդի Սարգսյանին(ծնված՝ 1958 թվականի մայիսի 20-ին), Պրաքսյա Դերենիկի Ավագյանին(ծնված՝ 1982 թվականի հուլիսի 14-ին) և Սամսոն Դերենիկի Ավագյանին(ծնված՝ 1984 թվականի հունվարի 30-ին)պատկանող, 2015 թվականի օգոստոսի 10-ի անշարժ   գույքի   նկատմամբ   իրավունքների պետական գրանցման N 10082015-08-0015 վկայականով  փաստագրված, 0,19276հա մակերեսով, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սպանդարյան 10-րդ փողոց 4 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասից և ամրակայված շենք-շինություններից առանձնացվող 0,10908հա  մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սպանդարյան 1-ին փողոց 36/1 բնակելի տուն հասցեն  և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սպանդարյան  գյուղում   Դերենիկ Սամսոնի Ավագյանին, Աղունիկ Արտավազդի Սարգսյանին, Պրաքսյա Դերենիկի Ավագյանին և Սամսոն Դերենիկի Ավագյանինպատկանող, 2015 թվականի օգոստոսի 10-ի անշարժ   գույքի   նկատմամբ   իրավունքների պետական գրանցման N 10082015-08-0015 վկայականով  փաստագրված, 0,19276հա մակերեսով, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սպանդարյան 10-րդ փողոց 4 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասից և ամրակայված շենք-շինություններից առանձնացվող 0,08368հա  մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին

 

 

տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սպանդարյան 10 րդ փողոց 1-ին նրբանցք 4 բնակելի տուն հասցեն:

  2. Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սպանդարյան 10-րդ փողոց 4 բնակելի տուն հասցեում գտնվող, Դերենիկ Սամսոնի Ավագյանին, Աղունիկ Արտավազդի Սարգսյանին, Պրաքսյա Դերենիկի Ավագյանին և Սամսոն Դերենիկի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող, 08-107-0027-0009 կադաստրային ծածկագրով  հողատարածքում ինքնակամ կառուցված 216,55քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 95,35քմ արտաքին մակերեսով ձեղնահարկը, 3,42քմ արտաքին մակերեսով պարիսպը և 1,35քմ արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:

 3.Ընդունել ի գիտություն, որ

   1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ

  վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

   2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

 4.Սահմանել, որ սեփականատերը

      1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության   Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի  900205101125 հաշվին  պետք է վճարի 275103(երկու հարյուր յոթանասունհինգ հազար հարյուր երեք) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը:

      2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

 5.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու  դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

 6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դերենիկ Սամսոնի Ավագյանին, Աղունիկ Արտավազդի Սարգսյանին, Պրաքսյա Դերենիկի Ավագյանին և Սամսոն Դերենիկի Ավագյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner