Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գայանե Նապոլեոնի Հարությունյանի 2024 թվականի օգոստոսի 28-ի թիվ 4647 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղում գտնվող 08-014-0022-0092 կադաստրային ծածկագրով, ըստ օրենքի ճառանգության իրավունքի թիվ 237 և թիվ 170 վկայագրերով հատկացված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․15225 հա, որը օգտագործում են Հայկանուշ Նապոլեոնի Վարդանյանը, Խաչիկ Մուշեղի Վարդանյանը և Վաչագան Մուշեղի Վարդանյանը: Օրինական 0․15225 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(որակավորման վկայական ունեցող անձի կողմից ներկայացված հողամասի հատակագիծ), Հայկանուշ Նապոլեոնի Վարդանյանի, Խաչիկ Մուշեղի Վարդանյանի և Վաչագան Մուշեղի Վարդանյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղի 21-րդ փողոց 7 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հայկանուշ Նապոլեոնի Վարդանյանի, Խաչիկ Մուշեղի Վարդանյանի և Վաչագան Մուշեղի Վարդանյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․15225 հա. մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
2.Հողամասում 23․14 քմ ներքին մակերեսով, և 39․23 քմ ներքին մակերեսով անավարտ շենք-շինությունները ճանաչել ինքնակամ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկանուշ Նապոլեոնի Վարդանյանին, Խաչիկ Մուշեղի Վարդանյանին և Վաչագան Մուշեղի Վարդանյանին, օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: