Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի բնակիչ Արշակ Սուրիկի Չոփիկյանի (ծնված 1964թվականի օգոստոսի 21-ին) 2025թվականի մայիսի 26-ի N 2901 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Նար-Դոսի փողոց 1 հասցեում, 08-002-0078-0034 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,09000հա մակերես, որից 0,06000հա մակերեսով հողամասը Արշակ Սուրիկի Չոփիկյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից օգտագործվող 0,03000հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /1995 թվականի ապրիլի 19-ի սեփականության վկայագիր/ և Արշակ Սուրիկի Չոփիկյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Նար-Դոսի փողոց 1 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Նար-Դոսի փողոց 2 բնակելի տուն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի, Արթիկ քաղաք, Նար-Դոսի փողոց 2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արշակ Սուրիկի Չոփիկյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,06000հա մակերեսով հողամասին կից 0,03000հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,09000հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արշակ Սուրիկի Չոփիկյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: