Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 16-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գ.Նժդեհի փողոց 2-րդ նրբանցք 13/1 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Աշոտ Հրաչիկի Տոնոյանի գույքային իրավունքները վերականգնելու և հասցեավորելու մասին>> N 1763-Ա որոշման մեջ դադարեցնել 3-րդ կետի գործողությունը:
2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: