Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով և 16-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման (որոշումը խմբ. 28.12.2023 N 2343Ն) հավելվածի 28-րդ կետը և 20 հունիսի 2025 թվականին կայացած հանրային լսումների արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հայաստանի Հանրապետության «ՋՈՒՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկքաղաքի վարչական սահմաններում նախատեսվող հանքարդյունահանման (տուֆ քարի արդյունահանման) աշխատանքներին տրամադրել նախնական համաձայնություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|