Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 392-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2025 թվականի N 392-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 3-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ 4/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԱՄՎԵԼ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍԻ ՄԻՍԱԿՅԱՆԻՆ, ԱՂԱՍԻ ՍԱՄՎԵԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՄՎԵԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԻՆԵ ՍԱՄՎԵԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով 2002թվականի նոյեմբերի 05-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /N 16032021-08-0028/, կադաստրի կոմիտեի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2023NBSKFV ծածկագրով տեղեկանքը և Սամվել Անդրանիկի Խաչատրյանի 2024 թվականի հունվարի 17-ի N 344 դիմումը

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Փոքր Մանթաշ գյուղում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Փոքր Մանթաշ 1-ին փողոց, 3-րդ փակուղի, 4/1 բնակելի տուն:

2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղի 1-ին փողոց, 3-րդ փակուղի 4/1 հասցեում Սամվել Անդրանիկի Խաչատրյանին (ծնված 1956 թվականի փետրվարի 04-ին), Նարինե Սարգսի Միսակյանին (ծնված 1962 թվականի օգոստոսի 30-ին), Աղասի Սամվելի Խաչատրյանին (ծնված 1982 թվականի հոկտեմբերի 10-ին), Անդրանիկ Սամվելի Խաչատրյանին (ծնված 1983 թվականի դեկտեմբերի 06-ին) և Արմինե Սամվելի Խաչատրյանին (ծնված 1988 թվականի փետրվարի 03-ին) սեփականության իրավունքով պատկանող 08-115-0005-0094 կադաստրային ծածկագրով, 0,22887հա մակերեսով հողատարածքում ինքնակամ կառուցված 55,13քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 129,06քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 4,93քմ արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:

3.Ընդունել ի գիտություն, որ

1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

4.Սահմանել, որ սեփականատերը

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 99175 (իննսուն ինն հազար հարյուր յոթանասուն հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը:

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Անդրանիկի Խաչատրյանին, Նարինե Սարգսի Միսակյանին, Աղասի Սամվելի Խաչատրյանին, Անդրանիկ Սամվելի Խաչատրյանին և Արմինե Սամվելի Խաչատրյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner