Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով և հիմք ընդունելով 2024 թվականի նոյեմբերի 15-ի Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին № Կ-15112024-08-0170 որոշումը ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերից ուղղակի վաճառքով Մուշեղ Թուրինջի Պետոյանին ընդլայնման նպատակով հողատարածք օտարելու և օտարման գին հաստատելու մասին» թիվ 162-Ա որոշման նախաբանում «6-րդ կետով» բառերից ու թվերից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի 550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ մասով» բառերն ու թվերը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |