Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Փառանձեմ Ալյոշայի Ալեքյանի 2024 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 6738 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում Անժելիկ Կարապետի Ալեքյանին(ծնված 1936 թվականի հոկտեմբերի 9-ին), Արամ Ալյոշայի Ալեքյանին(ծնված 1961 թվականի սեպտեմբերի 15-ին), Հայաստան Արտավազդի Խաչատրյանին(ծնված 1914 թվականի փետրվարի 21-ին) և Փառանձեմ Ալյոշայի Ալեքյանին (ծնված 1968 թվականի հոկտեմբերի 24-ին) պատկանող, 2002 թվականի ապրիլի 29-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №373212 վկայականով փաստագրված, 08-067-0040-0010 կադաստրային ծածկագրով, 0,248հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 10-րդ փողոց 1-ին նրբանցք 6 բնակելի տուն հասցեն: