Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 38-րդ կետի <<բ>> ենթակետի դրութներով, հիմք ընդունելով «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության նախագահ Հայկ Մինասյանի գրությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2025 թվականի հունիսի 11-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N11062025-08-0007 վկայականով փաստագրված(կադաստրային ծածկագիր՝ 08-079-0235-0041, 08-079-0238-0036, 08-079-0240-0019, 08-079-0239-0063, 08-079-0974-0002, 08-079-0239-0003, 08-079-0239-0005), գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր և այլ հողատեսք գործառնական նշանակության հողատարածքը անհատույց օգտագործման իրավունքով, 20 տարի ժամկետով տրամադրել «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ ծառատունկ իրականացնելու և անտառապատ տարածքներն ավելացնելու նպատակով: 2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին՝ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողաման անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման: |