Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող, 0,14091 հեկտար մակերեսով համայնքապատկան հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 08-113-0008-0008-ից) տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փանիկ 3-րդ փողոց 9 հողամաս հասցեն: