Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Որոշում է՝
1․ Համաձայնություն տալ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Տեղական զարգացման հիմնադրամ» ծրագրի «Համայնքների կարողությունների բարելավում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում» նախաձեռնության շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթին ներկայացված ծրագրային հայտ-առաջարկի իրականացմանը և դրա շրջանակներում նախատեսված միջոցառումների համաֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ245-Ն որոշմամբ հաստատված 2025 թվականի բյուջեից կատարել համապատասխան համաներդրում։ Ծրագրի բյուջեն կազմում է 32000000 (երեսուներկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 20% -ը՝ համայնքի ֆինանսավորմամբ և կազմում է 6400000 (վեց միլիոն չորս հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
|